Սթիվեն Ջերարդ. Պետք է հաղթեինք Սիթիին և Յունայթեդին

«Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հուսով է, որ «Նորվիչի» հետ հանդիպմանը իր թիմը հաջողության կհասնի` տոնելով առաջին հաղթանակն առաջնությունում:

«Որքան երկար մնանք առանց հաղթանակների, այնքան ավելի բարդ կլինի դուրս գալ այս փոսից: Ուզում եմ հավատալ, որ «Նորվիչի» հետ խաղում մենք կկարողանանք առավելագույն միավորները հավաքել:

Կարծում եմ` «Սիթիի» և «Յունայթեդի» հետ խաղերում պետք է հաղթեինք, բայց ինչ-ինչ պատճառներով դա մեզ չհաջողվեց:  Ինչ արած, կփորձենք համեմատաբար թույլ թիմերի հետ խաղերում միավորներ հավաքել:

Մենք ճիշտ ճանապարհին ենք: Միգուցե, վերջապես, մրցավարներն էլ բարեհոգի կգտնվեն: Իհարկե, անհաջող ելույթները ճնշում են գործադրում մեզ վրա: Բայց մենք ելք կգտնենք ստեղծված իրավիճակից»,-Ջերարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մարզական գործընկեր SportArmenia.com