Հայաստանի և Չեխիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը ներկայացվել է ԱԺ-ի վավերացմանը

Խորհրդարանի վավերացմանն է ներկայացվել Հայաստանի և Չեխիայի կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։

«Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության տրամադրումը, տեղեկությունների փոխանակման և պահպանման հետ կապված հարաբերությունները»,- Ազգային ժողովի սեպտեմբերի 11-ի նիստին ասաց համաձայնագրի նախագիծը ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

Լիազոր մարմիններ են հանդիսանալու Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունները:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին Երևանում:

Մեկնաբանել