Սոթք գյուղի մոտ այրվել է 128 եղևնի, Բուսաբանական այգում` 300ք/մ տարածք

Այսօր ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիսի» մասնաճյուղին պատկանող տարածքում այրվում է խոտածածկ տարածք և եղևնիներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:27-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել է 4 հա խոտածածկ տարածք և 128 եղևնու ծառ. տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Ժամը 19:35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 2 հասցեում՝ Բուսաբանական այգում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:51-ին, մարվել՝ 19:57-ին: Այրվել է 300ք/մ մակերեսով խոտածածկ տարածք:

Նշենք, որ երեկ` սեպտեմբերի 27-ին ևս ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Դ. Մալյան փողոցում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվել է  մոտ 3000 ք/մ, Նոր Նորքի 9-րդ զանգվածում՝ էլ. ենթակայանի մոտակայքում` 3000 ք/մ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի գերեզմա­նա­տան մոտ՝ 2000 ք/մ, Կոտայքի մարզի Արզական գյուղի «Չոլքար» կոչվող սարալանջին՝ մոտ 6 հա, Եղվարդ քաղաքի Մովսես Եղվարդեցու 13-րդ փողոցի թիվ 6 տան մոտակայքում՝ մոտ 800 ք/մ, Երևան-Սևան մայրուղու 49-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա խոտածածկ տարածք: