Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանը թողնում է պաշտոնը։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ինքը՝ Մայիլյանը։
«Արդյունավետ համագործակցության համար երախտագիտություն եմ հայտնում Արցախի, Հայաստանի և Սփյուռքի իմ գործընկերներին։ Համոզված եմ, որ մոտ ժամանակներս մենք նոր հնարավորություններ կունենանք պաշտպանելու և առաջ մղելու համար Արցախի Հանրապետության ու նրա անկոտրում քաղաքացիների շահերը։ Խաղաղություն բոլորիս»,- գրել է նա։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարել էր հրաժարական տալու մասին։ Սեպտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովը նախագահ ընտրեց պետնախարար Սամվել Շահրամանյանին։