Ադրբեջանը Վերին Շորժայի հատվածում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանը կրակել է Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, թե իբր հայկական կողմը կրակ է բացել Նախիջևանի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքել էր այդ տեղեկությունը։

Մեկնաբանել