Եղանակը մի քիչ կտաքանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևելյան 2-7մ/վրկ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Օդի ջերմաստիճանը 30-ին,  հոկտեմբերի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով, արևելյան շրջաններում` 5-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: