Զինծառայող Ալեքս Ավանեսյանը ինքնասպանություն է գործել

Սեպտեմբերի 12-ին մարտական դիրքում մահացած վիճակում հայտնաբերված զինծառայող Ալեքս Ավանեսյանը նախնական տվյալներով ինքնասպանություն է գործել, հաղորդում է Քննչական կոմիտեն։

«Սեպտեմբերի 12-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 19։50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված կրակային դիրքին հարակից տարածքում գտնվող խրամաբջիջներից մեկում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող, շարքային Ալեքս Սուրենի Ավանեսյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Կողքին հայտնաբերվել է վերջինիս ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը։ Նախնական տվյալներով տեղի է ունեցել ինքնասպանություն իրեն ամրակցված գնդացրով»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոմիտեից նշում են, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ զինծառայող Ալեքս Ավանեսյանի մահվան մասին հաղորդել էր պաշտպանության նախարարությունը։

Մեկնաբանել