Գլխավոր Լրահոս

Հռոմի ստատուտը վավերացվելու է․ Նիկոլ Փաշինյան

Հռոմի ստատուտը վավերացվելու է․ Նիկոլ Փաշինյան

Միջազգային քրեական դատարանի հիմք հանդիսացող Հռոմի ստատուտը, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանը վավերացնելու է։ Այդ մասին կառավարության ղեկավարը հայտարարեց Ազգային ժողովի հետ հարցուպասխանի ընթացքում։

«Հռոմի ստատուտը վավերացվելու է՝ իմ դիրքորոշմամբ ու մեր խորհրդարանական գործընկերների աջակցությամբ՝ լիարժեք, և դա որևէ կապ չունի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, այլ կապ ունի Հայաստանի անվտանգային խնդիրների հետ»,- հայտարարեց Փաշինյանը։

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) Ազգային ժողովի վավերացմանն է ուղարկել սեպտեմբերի 1-ին։ Միջազգային քրեական դատարանի թեման սկսվեց ակտիվ քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակներում մարտի 17-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխայի իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալման կարգադրություն է արձակել։

Վարչապետը խոսեց նաև հայ-ռուսական հարաբերություններից, ասաց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո 7-8 խոսակցություն է ունեցել Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ, մինչդեռ մյուս գործընկերների հետ նման ինտենսիվության հեռախոսազրույցներ չեն եղել։ Նա անդրադաձավ նաև տարածված այն տեղեկությանը, թե իբր Հայաստանում ռուսական «Վագներ» զինված խմբավորման մեծ քանակությամբ մարտիկներ են եկել՝ հեղաշրջում իրականացնելու համար։

«Ես ինչքան տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով, ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը, այդտեղ էլ որևէ արտառոց բան չկա։ Ինչ վերաբերում է հեղափոխության հարցին․ Հայաստանում հեղափոխություն կարող է անել միայն Հայաստանի ժողովուրդն ու ժողովուրդն այդ հեղափոխությունն արել է»,- նշեց Փաշինյանը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է Հայաստանում «Վագներ»-ի մարտիկների գտնվելու մասին լուրերը։

Գևորգ Թոսունյան

https://civilnet.am/news/695860/%d5%b0%d5%bc%d5%b8%d5%b4%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af-%d5%a1%d5%b6%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7%e2%80%a4-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab%d6%81/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում