Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրերը

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 13-ի ժամը 21։35-ից մինչև սեպտեմբերի 14-ի ժամը 00։45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Պաշտպանության բանակն էլ նշում է, որ կեղծ են տեղեկությունները, թե Քարվաճառի հատվածում հայկական կողմը խախտել է հրադադարը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 14-ին` ժամը 00:05-ի սահմաններում Քարվաճառի ուղղությամբ խախտել են հրադադարը, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշված է ՊԲ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել