Կրեմլում մտահոգված են, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը չի նվազում

Կրեմլում մտահոգված են, որ Բաքվի և Երևանի միջև լարվածությունը չի նվազում: Այդ մասին սեպտեմբերի 14-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի նվազում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի»,- ասել Է Պեսկովը:

Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումները շարունակվում են:

«Իհարկե, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և գործել երկու տարի առաջ ստորագրված եռակողմ փաստաթղթերի ոգով՝ հաշվի առնելով, իհարկե, այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»,- հայտարարել է Պեսկովը։

***

Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական վիճակը էականորեն սրվել է․ «Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է Փաշինյանը։

Սեպտեմբերի 5-ին Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը։

Մեկնաբանել