Հենրիխ Մխիթարան. Շատ կարևոր հաղթանակ տարանք

Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում «Դնեպրին» հաղթելուց (2:1) հետո Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանը «հանքափորների» պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է տպավորություններով:

Հենրիխ, Դնեպրն այսօրկարողացա՞վ ձեզ զարմացնել:

-Դնեպրը շատ կարգապահ թիմ է, որը լավ հարձակվողական ֆուտբոլ է խաղում: Խուանդե Ռամոսի գալուց հետո արդյունքն ակնհայտ է: Կարծում եմ Դնեպրոպետրովսկի թիմը դեռ կարող է պայքարել 2-րդ, անգամ 1-ին տեղի համար:

-2 չիրացված 11 մետրանոցները մեծ ազդեցություն ունեցա՞ն ձեզվրա:

-Այո, խաղի ընթացքում դրանք որոշակիորեն ազդեցին մեզ վրա, բայց փառք Աստծո, որ սեփական հարկի տակ միավորներ չկորցրինք, առավել ևս` նման ուժեղ մրցակցի հետ խաղում: Հոգեբանական տեսանկյունից այս հաղթանակը շատ կարևոր էր` Թուրին մեկնելուց առաջ:

Այսօր հերթական գոլդ խփեցիր: Ի՞նչ զգացողություններ ունես:

-Շատ լավ զգացողություններ ունեմ, քանի որ 13-րդ գոլս խփեցի, ինչի համար շատ շնորհակալ եմ տղաներին: Այդուհանդերձ, կրկնվում եմ, որ ինձ համար առաջնայինը թիմային հաջողությունն է, և շատ ուրախ եմ, որ այդ գոլն օգնեց թիմին հաղթանակ տանել:

Մարզական գործընկեր SportArmenia.com