Մոուրինյո. Ռեալը պետք է հաղթանակների շարք անցկացնի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչ մարզավիճակում է գտնվում «Արքայական ակումբը»:

«Մենք այլևս չենք կարող միավորներ կորցնել: Մրցաշարի մեկնարկում մի քանի անհաջող հանդիպումներ անցկացրինք և շատ միավորներ կորցրինք: Այժմ պետք է հաղթանակների շարք սկսենք: Մենք կորցնելու բան չունենք, և դա կարող է օգտակար լինել»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մեկնաբանել