Ռուսաստանը ծանր վիճակում է, անգամ Մոսկվան չի կարողանում պաշտպանել ԱԹՍ-ներից. Արթուր Խաչիկյան

Ռուսաստանը ծանր վիճակում է, նա չի կարողանում անգամ Մոսկվան պաշտպանել ԱԹՍ-ների հարվածներից, նշում է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը: Այն, որ Ռուսաստանը չի պաշտպանում Հայաստանին, նրա խոսքով, օբյեկտիվորեն դժգոհություն է առաջացնում: Մյուս կողմից, սակայն, Խաչիկյանը տեղին չի համարում հանրային մակարդակում հայտարարություններ անել ու է՛լ ավելի վատացնել հարաբարությունները Ռուսաստանի հետ՝ դրանով իսկ օգնելով թշնամի երկրներին Հայաստանի մեջքի հետևում ևս մեկ անգամ համաձայնության հասնել Պուտինի հետ, ինչպես դա տեղի ունեցավ 2020 թվականին:

Մեկնաբանել