Կարճ դասաժամեր, անսնունդ մանկապարտեզներ և անթուղթ համալսարան․ Արցախի պաշարված կրթությունը

Արցախում շրջափակման պատճառով կրթական համակարգը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնել։ Ուսումնական տարին սկսվել է տրանսպորտի, սննդի, գրենական պիտույքների, նոր դասագրքերի բացակայության պայմաններում։ Կան ուսանողներ, աշակերտներ ու ուսուցիչներ, որոնք չեն կարողանում գալ դասի տրանսպորտի բացակայության պատճառով։ Ստեփանակերտի մանկապարտեզների մի մասն էլ փակվել է սննդի բացակայության պատճառով։ Դասապրոցեսի տևողության կրճատում, հին դասագրքերով ուսուցում․ կան խնդիրներ, որոնց հետևանքները ինչ-որ լուծումներով փորձում են մեղմել, որոշ խնդիրներ էլ պարզապես հնարավոր չէ լուծել։

Մեկնաբանել