Մխիթարյանը սիմուլյացիայի դիմեց. Լուչեսկու

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրի` «Դնեպրի» հետ խաղում (2:1) մրցավարության գործողությունները:

«Մրցավարների կողմից ամեն ինչ ճիշտ էր արված: Առաջին խաղակեսում չկար 11 մետրանոց, Մխիթարյանը սիմուլյացիայի դիմեց: Իսկ «Դնեպրի» դարպասին նշանակված երկու 11 մետրանոցները պարզապես քննարկման ենթակա չեն:

Սակայն հարկ է նշել, որ պետք էր սկզբում կարմիր քարտ ցույց տալ Ռոտանին, ով շատ կոպիտ խաղաց Էդուարդոյի դեմ: Այսպիսինն էին իմ վերլուծությունները», – Լուչեսկուի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել