Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին «Սկուադրա Աձուրան» կհյուրընկալի Ֆրանսիայի ազգային հավաքականին, տեղեկացնում է Football Italia-ն:
Ընկերական հանդիպումը կկայանա «Պարմայի» մարզադաշտում` «Էնիո Տարդինիում»:
Ինչպես նաև հաղորդվում է, որ 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներից մեկը Չեզարե Պրանդելի սաները կանցկացնեն «Նապոլիի» մարզադաշտում: