«Բարսելոնայի» հարձակվողներԼիոնել Մեսսին և Դավիդ Վիլյան չեն շփվում միմյանց հետ: Դա հաստատել է ՖԻՖԱ-ի ֆուտբոլային գործակալ Ֆրանսուա Գալյարդոն Punto Pelota ռադիոյի եթերում:
«Մեսսին և Վիլյան չեն շփվում միմյանց հետ: Մեսսին խնդրել էր Գվարդիոլային իրեն դաշտի կենտրոն տեղափոխել, որպեսզի կարողանար շատ գոլեր խփել: Այդ պատճառով Վիլյային տեղափոխեցին եզր, ինչը առաջացրեց նրա դժգոհությունը: Ամռանը Վիլյան լավ առաջարկի դեպքում ուզում էր տեղափոխվել այլ ակումբ: «Յուվենտուսը» 25 մլն եվրոյի առաջարկ արեց, սակայն «Բարսելոնան» մերժեց այն», – ասել է Գալյարդոն:
Մարզական գործընկեր SportArmenia.com