Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո

Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 մլն եվրո: Այս մասին հաղորդում է transfermarkt.de-կայքը: Հիշեցնենք, որ դեռ մի քանի ամիս առաջ Մխիթարյանի տրանսֆերը գնահատվում էր 9 մլն եվրո:

Բացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայացնելուց, Transfermarkt.de-ն «Հայաստանի առաջին աստղը» վերնագրով հոդվածում գրում է մեր ֆուտբոլիստի ձեռքբերումների մասին` անհավանական համարելով Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում նրա ցուցադրած արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրի «Շախտյոր» – «Դնեպր» (2:1) խաղում Հենրիխը հերթական գոլը խփեց ընթացիկ առաջնությունում դրանց թիվը հասցնելով 13-ի:

Մարզական գործընկեր SportArmenia.com