LIVE. Երևանի ավագանու ընտրություններ 17:30-ից

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ավագանու հերթական ընտրություններ են: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 475 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։ Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 40 տեղական զանգվածային լրատվության միջոցներ: Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։

Երևան համայնքի ընտրողների թիվը 824 250 է։ Ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ։

Մեկնաբանել