Հակառակորդը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը, հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։
«Սեպտեմբերի 17-ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։
ՊԲ-ն միաժամանակ հերքում է Մարտակերտի հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը։
«Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17֊ին` ժամը 17։45-ի սահմաններում սահմաններում կրակ են բացել Մարտակերտի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է և սեփական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման դեպքը հիմնավորելու փորձ»,- նշված է հաղորդագրության մեջ։