Սեպտեմբերի 18-24-ը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին և բարձրաստիճան միջոցառումների:
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ նախատեսվում են Միրզոյանի հանդիպումները ՄԱԿ և այլ երկրների գործընկերների հետ։
Նյու Յորք է մեկնել նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ ԱՄՆ-ում հայ-ադրբեջանական բանակցությունների մասին տեղեկություն դեռ առկա չէ։