Մանսանո. Ատլետիկոն կարող է ձեռնոց նետել Ռեալին և Բարսելոնային

«Ատլետիկոյի» նախկին գլխավոր մարզիչ Գրեգորիո Մանսանոն կարծում է, որ այս մրցաշրջանում մադրիդյան ակումբը կարող է չեմպիոնության համար պայքարել «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ:

««Ատլետիկոն»  լավ է սկսել մրցաշրջանը: Կարծում եմ` նա կկարողանա ձեռնոց նետել իսպանական 2 գրանդերին: Ինչ վերաբերում է «Մալագային», ապա նրանք հոյակապ արդյունքի հասան անցած մրցաշրջանում և հիմա էլ լավ են սկսել առաջնությունը»,- Մանսանոյի խոսքերն է փոխանցում Football-espana-ն:

Մարզական գործընկեր SportArmenia.com