Հայկ Մարությանը երկու առաջարկ արեց ավագանի անցած ընդդիմությանը

Երևանի քաղաքապետի թեկնածու, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո անդրադարձել է իր ուժի հավաքած քվեներին և հնարավոր կոալիցիաների հարցին։

Նա վերահաստատել է, որ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում են։

Հայկ Մարությանը Երևանի ավագանի անցած ընդդիմադիր ուժերին՝ «Մայր Հայաստան» դաշինքին, «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցություններին, առաջարկում է իրեն ընտրել քաղաքապետ՝ առանց որևէ նախապայմանների և ստվերային պայմանավորվածության։

«Ինչո՞ւ։ Մենք ունենք քաղաքական և գաղափարական տարաձայնություններ։ Սա ազնիվ կլինի թե ընտրողների, թե ինքներս մեր նկատմամբ»,- ասաց Հայկ Մարությանը՝ հավելելով, որ քաղաքային իշխանությունը ստանձնում է իր թիմը, իսկ մյուսները դառնում են ընդդիմություն։

Երկրորդ առաջարկն է՝ գնալ նոր ընտրությունների՝ քվորում չապահովելով և տապալելով առաջին նիստը։

Մեկնաբանել