ՊԲ-ն հերքում է դիվերսիոն ներթափանցում անելու մասին Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը

Արցախի պաշտպանության բանակի հերքում է Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը, թե ՊԲ ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել։

«Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի֊Ֆիզուլի֊Շուշի ավտոճանապարհի 58֊րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18֊ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից նաև նշում են, որ կեղծ են Ասկերանի հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները։

«Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18 -ին ժամը 23:50-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել