Չելսին շարունակում է հաղթարշավը. Պրեմիեր լիգա

Անգլիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում«Չելսին» հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց«Արսենալին» և վաստակած 16 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հանդիպման 20-րդ րոպեին հաշիվը բացեց «ազնվականների» հարձակվող Ֆերնանդո Տորեսը: 22 րոպե անց «Արսենալին» հաջողվեց խփել պատասխան գոլը, աչքի ընկավ Ժերվինյոն: Ընդմիջումից հետո Արսեն վենգերի սաները շատ ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխը գրեթե անթերի էր գործում, իսկ 53-րդ րոպեին «Արսենալի» դարպասապահ Վիտո Մանոնեի կոպիտ սխալից հետո «Չելսին» կրկին առաջ անցավ հաշվի մեջ, գոլը գրանցվեց Խուան Մատայի հաշին: Մնացած ժամանակահատվածում «զինագործները» շարունակում էին ճնշում գործադրել մրցակցի դարպասին, սակայն Պետեր Չեխը պարզապես հրաշալի էր գործում:

Այսպիսով, «Արսենալն» առաջին պարտությունը կրեց ընթացիկ մրցաշրջանում և վաստակած 9 միավորով շարունակում է ընթանալ 5-րդ տեղում, իսկ «Չելսին» 16 միավորով վստահորեն գլխավորում է աղյուսակը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել