Թեև Ադրբեջանը հայտարարում է, թե չի թիրախավորում քաղաքացիական օբյեկտները, սակայն շուրջ մեկ ժամ առաջ Ստեփանակերտ քաղաքում ադրբեջանական հարվածից բնակելի շենքեր են վնասվել։
Ստեփանակերտի բնակիչ Սիրանուշ Սարգսյանը հրապակել է տեսանյութ, որում երևում է ադրբեջանական հարվածներից վնասծված քաղաքացիական մեքենաներ և բնակարաններ։
#CivilNetCheck-ի հետ զրույցում Սարգսյանը հայտնեց, որ հարվածները հասցվել են ժամը 14:00-ի մոտ։ Այս շենքերը գտվում են հենց քաղաքում՝ «Կալցեվոյ» կոչվող հատվածում։ Ըստ բնակչի՝ բնակարններից մի քանիսը ամբողջությամբ ավերվել են։
«Բարեբախտաբար շենքերի բնակիչները եղել են ապաստարաններում և զոհեր կամ ծանր վիրավորներ չկան։ Որոշ անձինք ստացել են թեթև վիրավորումներ»,- ասաց Սարգսյանը։