Բարսելոնան գերկամային հաղթանակ տարավ Սևիլյայի նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում«Բարսելոնան» հյուրընկալվելիս3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սևիլյայի» նկատմամբ և բացարձակ արդյունքով (18 մ.) շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Մինչև 53-րդ րոպեն «Սևիլյան» առջևում էր 2:0 հաշվով, 25-րդ րոպեին Տրոխովսկին առաջ մղեց տանտերերին, իսկ 48-րդ րոպեին Նեգրեդոն կրկնապատկեց հաշիվը: 53-րդ րոպեին Ֆաբրեգասը կարողացավ առաջին պատասխան գնդակն ուղարկել Պալոպի դարպասը: 72-րդ րոպեին Գարի Մեդելը Ֆաբրեգասին գլխով հարվածելու համար հեռացվեց խաղադաշտից, թեև մրցավարը կարող էր 2 ֆուտբոլիստներին էլ դեղին քարտով պատժել: 10 հոգով մնացած «Սևիլյան» 17 րոպե դիմադրեց «Բարսելոնային»: 89-րդ րոպեին Նույն Ֆաբրեգասը հավասարեցրեց հաշիվը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Դավիդ Վիլյան հաղթանակ պարգևեց կատալոնացիներին:

Մարզական գործընկեր SportArmenia.com