Բաքուն որպես նախապայման է առաջ քաշում Արցախի իշխանության լուծարումը

«Հայկական անօրինական զինված ստորաբաժանումները պետք է սպիտակ դրոշ բարձրացնեն, հանձնեն զենքերը, իսկ տեղի իշխանությունը պետք է լուծարվի, հակառակ պարագայում հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն մինչև վերջ»․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի իշխանությունների՝ բանակցային սեղանի շուրջ նստելու կոչին:

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ Եվլախ քաղաքում:

«Ադրբեջանական կողմը քանիցս հանդես է եկել ռեինտեգրացիոն հարցեր քննարկելու առաջարկով, սակայն հայկական կողմը մշտապես դրանցից հրաժարվել է», հայտարարել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից:

Մեկնաբանել