Վիկ Դարչինյանը նվաճում է NABF-ի չեմպիոնական տիտղոսը

Թեթեևագույն քաշային կարգում հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանն (38 հ., 5 պ., 1ո.) այս գիշեր Լաս Վեգասում պարտության մատնեց պուերտորիկացի Լուիս Օրլանդո դել Վալեին (16 հ., 1պ., 0ո.) և նվաճեց NABF տարբերակով չեմպիոնական գոտին:

Թեև բուքմեյքերն ու շատ մասնագեներ չէին հավատում Վիկի հաղթանակին, առավել ևս, եթե մարտը շարունակվեր մինչև 10-րդ ռաունդ, մեր հայրենակիցն ապացուցեց որ դեռ վաղ է իրեն աութսայդեր համարել և մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ (99:91, 99:91, 96:94): Նշենք, որ այս պարտությունն առաջինն էր պուերտորիկացու կարիերայի ընթացքում:

Մարզական գործընկեր SportArmenia.com