Մյանմարի նախագահը կպաշտպանի ընդդիմության թեկնածուին

Մյանմարի նախագահ Տեյն Սեյնը խոստացել է պաշտպանել ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժիին, եթե վերջինս հաղթի 2015թ. նախագահական ընտրություններին: Այս մասին նա հայտնել է ԲիԲիՍի-ի եթերում Ամն իր այցելության ժամանակ, հաղորդում է Lenta.ru-ն:

 «Կդառնա՞ նա ժողովրդի առաջնորդը՝ կախված է ժողովրդից: Եթե ժողովուրդն ընդունի, այդ ժամանակ և ես պետք է ընդունեմ նրան»,- հայտարարել է Տեյն Սեյնը: «Իմ և Աուն Սան Սու Չժիի միջև չկա որևէ խնդիր: Մենք միասին ենք աշխատում»,- բացատրել է նա՝ավելացրնելով, որ երկրի քաղաքականության մեջ կենտրոնական դեր շարունակում են ունենալ զինվորական ուժերը, քանի որ խորհրդարանում տեղերի մեծամասնությունը նրանց է պատկանում:

Մյանմարում բարեփոխումները սկսվել են 2011թ. մարտից, երբ Տեյն Սեյնը դարձավ նախագահ, իսկ ռազմական խունտան, որը երկիրը կառավարում էր՝ սկսած 1988-ից, պաշտոնապես ազատ արձակվեց: Մասնավորապես՝ երկրում արգելվեց գրաքննադատությունը, և ազատ արձակվեցին քաղբանտարկյալները: Մինչ այդ՝ 2010թ. վերջին, Մյանմարում անցկացվել էին քսան տարվա մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ: 2012թ. ապրիլին տեղի ունեցան խորհրդարանական լրացուցիչ ընտրություններ, և Աուն Սան Սուն Չժին, որը ռազմական խունտայի կառավարության տարիներին գտնվում էր հետապնդման մեջ, դարձավ պատգամավոր: 

ԱՄՆ-ը և Եվրամիությունը, Մյանմարում իրականացվող բարեփոխումների հետ կապված, մեղմացրին այդ երկրի նկատմամբ պատժամիջոցները, այդ թվում՝ վերացրին Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության սահմանափակումները: