ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել այդ գործողությունները։ Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունում։

«Այս գործողությունները վատթարացնում են առանց այն էլ սարսափելի մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և խաթարում խաղաղության հեռանկարները։ Ինչպես մենք նախկինում հստակ ասել ենք Ադրբեջանին, վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգալից երկխոսություն սկսել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների միջև»,- ասված է Բլինքենի հայտարարությունում։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ թիրախավորելով նաև քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։ Հայկական կողմն ունի 25 զոհ, 128 վիրավոր։

Մեկնաբանել