Ֆաբրեգաս. Մեդելին խաղադաշտից հեռացնելը ճիշտ էր

«Բարսելոնայի»  կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում  «Սևիլյայի»  նկատմամբ տոնած հաղթանակի (3:2) տպավորություններով:

«Մենք տիրում էինք նախաձեռնությանը հանդիպման ընթացքում: Երբեմն հեշտ չի լինում ու ստիպված ես բնավորություն ցույց տալ: Այդպես էլ արեցինք:

Ես երբեք մեծ ուշադրություն չեմ դարձրել քննադատությանը: Հասկանում եմ, որ որոշ մարդիկ պետք է խոսեն ինչ-որ բաների մասին, գրեն… Դա նորմալ է»,-նշել է Ֆաբրեգասն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում:

«Դա ինձ չի մտահոգում, քանի որ արդեն անցել եմ դժվար ժամանակահատվածների միջով իմ կարիերայի ընթացքում և ինձ միշտ հաջողվել է հետո գոլեր խփել: Իհարկե, շատ ավելի հեշտ է խաղալ այնպիսի թիմակիցների հետ, ինչպիսիք են Չավին և Մեսսին:

Ինչ վերաբերում է Մեդելի հետ բախմանը, նա դիպավ իմ դեմքին: Կանոնների խախտման որոշման ժամանակ կարևորը ֆուտբոլիստի մտադրությունն է: Նույնիսկ դա քննարկելու իմաստ չեմ տեսնում: Անկասկած այդտեղ կարմիր քարտ էր պետք»:

Մարզական գործընկեր SportArmenia.com