«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրությունը

Վաղը տեղի է ունենալու բողոցի ակցիա՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի

«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը» քաղաքացիական նախաձեռնությունը երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է բոլորին Ազգային ժողովի մոտ (Դեմիրճյան փողոցի կողմից)՝ մասնակցելու ակցիայի՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի:

Ժամը 12-ին Ազգային ժողովը պետք է քննարկի Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը, որը հետևանք է «փողերի լվացման» հատկանիշներով քաղաքական դրդապատճառներով հարուցված քրեական գործի:

 

«Պահանջում ենք դադարեցնել Վարդան Օսկանյանի քաղաքական հետապնդումը»

քաղաքացիական նախաձեռնություն