Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Vatican News-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ունկնդրությունից հետո Հռոմի պապը կոչ է արել ցած դնել զենքերը։
«Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Արևելյան Կովկասից, որտեղ արդեն իսկ առկա ճգնաժամային հումանիտար իրավիճակն ավելի է ծանրացել նոր զինված բախումների պատճառով։ Կոչս եմ ուղղում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը, որպեսզի լռեն զենքերն ու գործի դրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու, հարգելու մարդկանց կյանքն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է Հռոմի պապը։
***
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հրետանային կրակով թիրախավորելով նաև քաղաքներն ու խաղաղ բնակիչներին։ Ադրբեջանի ստորաբաժանումները նաև դիրքային առաջխաղացման գործողություններ են իրականացնում։ Հայկական կողմն ունի 32 զոհ, վիրավորների թիվն անցնում է 200-ը։
https://www.civilnet.am/news/751055/%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%a8-%d5%b0%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%a4%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d6%84%d5%a1%d5%b5%d5%ac%d5%a5%d6%80%d5%ab%d5%9d-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b0%d5%b8%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a2%d5%b6%d5%a1%d5%af%d5%b9%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%be%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%e2%80%a4-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0/