2018 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա Մոսկվայում

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող քաղաքների հայտարարման արարողությունից հետո տված մամուլի ասուլիսում ԱԱ-2018-ի կազմկոմիտեի ղեկավար Վիտալի Մուտկոն նշել է այն քաղաքների անունները, որտեղ կկայանան մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը, կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները:

«Բացման արարողությունը` Մոսկվայում, կիսաեզրափակիչները` Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում, իսկ եզրափակիչը` Մոսկվայում: Քանի որ ունենք 90 հազար հանդիսականի համար նախատեսված «Լուժնիկի» մարզադաշտը, անիմաստ ենք համարում նման մեկ այլ մարզադաշտի կառուցումը», – Մուտկոյի խոսքերն է մեջբերում Sport Express-ը:

Մարզական գործընկեր SportArmenia.com