Տեսանյութը՝ ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանի
Ստեփանակերտը հրադադարից հետո
Post navigation
Posted in:
Տեսանյութը՝ ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանի
Արշալույս Մղդեսյան Հայաստանի իշխանություններն արդեն ընդունում են` Վերին Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդիրներ կան, ինչը, դատելով ՀՀ պաշտոնյաների հայտարարություններից և Ռուսաստանից եկող ազդակներից, քաղաքական պատճառներ ունի: Այն, որ հայկական բեռների նկատմամբ հսկողությունը ուժեղացվել է հայ-ռուսական հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, և գործին կցվել է ՌԴ կառավարության՝ քաղաքական նպատակահարմարություններով այս կամ այն մթերքի մեջ խախտումներ հայտնաբերող պատժիչ գործիքը` «Ռոսսելխոզնադզորը», թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանն անցել է հակազդող գործողությունների: Մեծ հաշվով՝ սա «քաղաքական անհնազանդության» համար Հայաստանի դեմ կիրառվող պատժամիջոց է, որի մասին երկու կողմն էլ գիտի, բայց ուղիղ չի ասում: Պատճառը պարզ է՝ դա դեմ է միասնական մաքսային և տնտեսական […]
Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media 2023-ի մեծ մասի ընթացքում ասեկոսեներ էին շրջանառվում, թե Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ծանր հիվանդ է և որպես ապացույց մատնանշվում էին նրա արտաքին տեսքը, գործողություններն ու բացակայությունները տարբեր միջոցառումներից, ինչպես նաև Պուտինի քաղաքական մեքենայությունները: Սակայն որոշ դիտորդներ կասկածներ ունեն, որ թե՛ Կադիրովի հերքումները, թե՛ բուն ասեկոսեները լիովին համապատասխանում են իրականությանը։ 2023-ի մարտին Չեչնիայի քաղաքականությանը հետևող որոշ դիտորդներ սկսեցին կասկածել, որ պատմությունը կրկնվում է։ Վլադիմիր Պուտինը Ռամզան Կադիրովի ավագ որդուն՝ 17-ամյա Ախմաթին, անսպասելիորեն հրավիրել էր Մոսկվա՝ իր հետ հանդիպելու։ Անսովոր կերպով Ռամզանն ինքը ներկա չէր հանդիպմանը, ինչն էլ ավելի էր ուժեղացնում կասկածները՝ հաշվի առնելով համառորեն շրջանառվող ասեկոսեներն այն […]
Մոտ երկու ամիս առաջ բարձրացավ ու դեռ չի ավարտվում Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած՝ Հայոց պատմության յոթերորդ դասարանի դասագրքի շուրջ աղմուկը։ Գլխավոր պատճառը քարտեզներն էին՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը Տիգրան Մեծի կայսրության քարտեզում և Ուրարտուն առանց Հայաստանի։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը պետք է մասնակցի դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին: «Մենք ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում: Որոշում այս պահին չկա, բայց անձամբ ես կարծում եմ, որ ԵԱՏՄ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, քանի որ մենք այս կառույցի նախագահությունն ենք ստանձնում: Եվ դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է ապահովում»,- նոյեմբերի 28-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սիմոնյանը։ Անդրադառնալով Լարսում հայկական բեռնատարների անցման հետ կապված խնդրին, ԱԺ նախագահը հորդորեց է չշտապել և բեռնատարների անցման հետ կապված խոչընդոտներին քաղաքական ենթատեքստ չտալ։ «Իմ ունեցած տեղեկություններով` այդ սահմանակետում տեղի է […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Շուրջ 5 տարի է՝ կառավարությանը չի հաջողվում իրագործել դատական համակարգում խոստացված բարեփոխումները. անկատար են մնում նաև դատավորների վեթինգի կամ բարեվարքության ստուգման համակարգի ներդրման վերաբերյալ խոստումները։ 2023-ի հուլիսին ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը մանրամասն անդրադարձել էր Հայաստանի դատական համակարգի բարեփոխման խնդիրներին։ #CivilNetCheck-ի հետ զրույցում արդարադատության նախարարության ներկայացուցիչը վստահեցրել էր, որ մշակվում է դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքության պարբերական ստուգման նախագիծ, որը 2023-ի «ամռան ավարտին» Ազգային ժողով կներկայացվի հաստատման։ Համաձայն նախագծի՝ Կառուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է դատական համակարգում գործող պաշտոնյաների բարեվարքության ստուգումը իրականացնի, որը ենթադրում է պաշտոնյայի գույքային դրության, մասնագիտական գիտելիքների, նախկինում քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու, քրեական […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ, հայտնում են վարչապետի գրասենյակից։ «Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել երկկողմ հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ակտիվությունը, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։ Հայաստանի վարչապետը և Կորեայի նախագահը երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել»,- ասված է հաղորդագրությունում։ Հարավային Կորեայում դեսպանություն բացելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը․ «Վերջերս Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երևանում։ Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, […]
Կիպրոսի հայկական քաղաքական երեք կուսակցութիւնները խստօրէն կը դատապարտեն թրքագրաւեալ հիւսիսային Կիպրոսի տարածքին մէջ գտնուող հայկական Մելիքեան-Ուզունեան վարժարանի եւ Ս. Աստուածածին եկեղեցւոյ շրջափակին մէջ 7 Նոյեմբեր 2023ին տեղի ունեցած միջոցառումը, որ կը միտի հայոց պատկանող կալուածին վրայ թրքական «կրթական-գիտական» հաստատութիւն մը հիմնել: Այս «կրթական-գիտական» հաստատութիւնը կը ֆինանսաւորուի թրքական անօդաչու սարքեր արտադրող «Baykar» ընկերութեան կողմէ, որուն արտադրանքը իր չարաբաստիկ մասնակցութիւնը ունեցաւ 2020ին Արցախի դէմ մղուած պատերազմին: Բռնագրաւուած հայկական կալուածին տնօրինումի այս փոփոխութիւնը սադրանք մըն է կիպրահայութեան եւ առհասարակ ամբողջ հայութեան դէմ եւ կ՛ապացուցէ, որ Հայոց Ցեղասպանութիւնը ուրացող Թուրքիան կը շարունակէ իր ոտնձգութիւնները հայութեան եւ հայկական կալուածներու հանդէպ: ՌԱԿ ԿԻՊՐՈՍԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՍԴՀԿ […]
Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել արտաքին քաղաքական ոլորտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի սխալների վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Ցանկացած իշխանություն իր գնահատականը ստանում է գրանցած արդյունքներով։ Ցանկացած իշխանություն, նույնիսկ ամենաձախողվածը, հույս ունի գրանցած արդյունքները բարելավելու և պատմության մեջ ինչ-որ ձեռբքերմամբ հիշվելու՝ փորձելով ստվերում թողնել ձախողումները։ Շատերին թվում է, թե 44-օրյա պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը գիտեր՝ ինչ է անում և կամ գիտեր՝ ինչ պետք է անի դրանից հետո։ Մի պահ պատկերացրեք հակառակ վարկածը, որ Փաշինյանը չգիտեր, թե ինչ է անում, շարունակում է չիմանալ, թե ինչ պետք է անել և որևէ լուրջ պայմանավորվածություն որևէ մեկի […]