Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է․ Իրանի ՊՆ ղեկավար

«Տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անխախտելիությունը կարմիր գիծ են Իրանի Իսլամական Հանրապետության համար»․ հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։

Երկու կողմի բարձրաստիճան պաշտոնյաները դեմ են արտահայտվել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների ներկայությանը:

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին, խաղաղ ճանապարհով խնդիրների լուծման արդյունավետ միջոց է համարել տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:

Սերգեյ Շոյգուն կիսել է իր գործընկերոջ տեսակետները և ընդգծել է տարածաշրջանային նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ դրանում ներգրավված պետությունների մասնակցությամբ։ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը կովկասյան զարգացումների առանցքում:

Մեկնաբանել