ԼՂ-ում ռուս խաղաղապահների մեքենա է գնդակոծվել, զինծառայողներ են զոհվել

Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել ՌԴ խաղաղապահների տեղափոխող մեքենա, որում գտնվող զինվորականները զոհվել են, հայնում են ՌԴ ՊՆ-ից:

«Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ զինծառայողներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են», – ասված է հայտարարությունում։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում են ռուս և ադրբեջանցի քննչական մարմինները։

Ցավակցություն հղելով զոհված զինծառայողների ընտանիքներին՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է․ «Նրանք զոհվել են հանուն տարածաշրջանում խաղաղության։ Ապերախտությունը, որով ոչ մաքրասեր մարդիկ փորձեցին կասկածի տակ դնել նրանց գործունեությունը, չի ստվերի ընկածների սխրանքը, այլ կդառնա զրպարտիչների հավերժ խարանը»։

Մեկնաբանել