Ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել խաղի ժամանակ

«Նեյմեգենի» կիսապաշտպան Էվանդեր Սնոյի սիրտը կանգ է առել Հոլանդիայի առաջնության 7-րդ տուրի` «Ֆեյենորդի» հետ արտագնա խաղի ժամանակ, տեղեկացնում է De Telegraaf-ը:

Դա տեղի է ունեցել դեֆիբիլյատորի հետ կապված խնդիրների պատճառով, որը ֆուտբոլիստին փոխպատվաստվել էր 2010թ-ի աշնանը, այն բանից հետո, երբ նրա սիրտը դադարել էր բաբախել հենց հանդիպման ժամանակ:

Խնդիրն այժմ լուծված է, սակայն Սնոն, ով փոխարինվել էր մրցավեճի 34-րդ րոպեին, որոշ ժամանակ կանցկացնի հիվանդանոցում:

Իսկ «Ֆեյենորդ»-«Նեյմեգեն» հանդիպումն ավարտվել է Ռոտերդամի թիմի ջախջախիչ հաղթանակով` 5:1:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել