Ջուլիան Ասանժը խոստովանում է, որ իր կյանքի պայմանները անհամեմատելի են բանտային կյանքի հետ

«Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը, 2012թ. հունիսից սկսած, թաքնվում է Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատանը, բրիտանական, Daily Mail պարբերականին պատմել է իր կյանքի պայմանների մասին, հաղորդում է Lenta.ru-ն:

Ասանժի փոքրիկ սենյակում կա ներքնակ, որի վրա նա քնում է, գրադարակներ, կլոր սեղան, կաշվից աթոռներ և վազքուղի, որը նրան նվիրել է ռեժիսոր Քեն Լոուչը: Սենյակը լուսավորվում է ցերեկային լամպով:

Ասանժը խոստովանում է, որ չնայած պայմաններն այնքան էլ լավը չեն, բայց անհամեմատելի են բանտային կյանքի դժվարությունների հետ: Դեսպանատանը անցկացրած առաջին երկու ամիսները, «Վիքիլիքսի» հիմադիրի խոսքով, բավական հետաքրքիր էին քաղաքական բանավեճերի պատճառով: Սակայն ներկայում կյանքը դարձել է տաղտուկ և անհետաքրքիր: Ասանժն աշխատում է օրվա մեջ 17 ժամ, իսկ ազատ ժամանակ զբաղվում է սպորտով, դիտում է կինոնկարներ և սերիալներ:

Արևային լույսի անբավարարությունը Ասանժը լրացնում է վիտամին D-ով և ուլտրամանուշակագույն լամպով: Նրա խոսքով՝ ամենաշատը զգում է ընտանիքի և ընկերների կարիքը: «Վիքիլիքսի» հիմադիրը նշում է, որ նրան խանգարում են քնել ոստիկանները, որոնք մշտապես գտնվում են շենքի մոտ:

Ջուլիան Ասանժը թաքնվել է Էկվադորի դեսպանատանը այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան վերջնականապես որոշում է ընդունել նրան արտահանձնել Շվեյցարիային, որտեղ Ասանժը մեղադրվում է բռնաբարության մեջ:

Մեկնաբանել