Բլատեր. Ակումբները պետք է դաստիարակչական աշխատանքներ տանեն երկրպագուների հետ

Երեկ Մոսկվայում տեղի ունեցած 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող քաղաքների հայտարարման արարողության ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը խոսել է նաև ռուս երկրպագուների խնդրի մասին:

«Ֆուտբոլ խաղում են նաև Սիրիայում` չնայած Հալեպում մարտերը շարունակվում են: Աֆղանստանում խաղում են ֆուտբոլ` չնայած խուլիգանները շատ են: Էական չէ, թե ինչպես ես նրանց կանվանեմ, բռնությունը միշտ էլ կլինի: Ռուսաստանը բացառություն չէ: Նույն խնդիրը կա անգամ Շվեյցարիայում, մի երկիր, որտեղ գտնվում է ՖԻՖԱ-ի շտաբ-բնակարանը:

Ես երեկ հանդիպել եմ երկրպագուների մի խմբի: Մենք խոսել ենք Ռուսաստանում այդ խնդրի մասին: Կարծում եմ, որ ակումբները պետք է լուծեն այդ հարցը` երկրպագուների հետ դաստիարակչական աշխատանքներ տանելով», – Բլատերի խոսքերն է մեջբերում Gazeta.ru-ն:

Մեկնաբանել