ԲԿՄԱ – Դինամո` 0:2. Ռոման Բերեզովսկին գերազանց հանդիպում անցկացրեց

Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում «Դինամոն»հյուրընկալվելիս 2:0 հաշվով պարտության մատնեց մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար ԲԿՄԱ-ին: «Դինամոյի» կազմում գոլերի հեղինակներ դարձան Բալաշ Ջուջակն (38՛) ու Ալեքսանդր Կոկորինը (51՛), իսկ 58-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց ԲԿՄԱ-ի Ալան Ձագոևը, ով հարվածեց Լյուկ Ուիլշերին:

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» մեկնարկային կազմում էր և պարզապես անթերի հանդիպում անցկացրեց` իր թիմին նվազագույնը 5 անգամ փրկելով վերահաս գոլերից: Եվս 1-2 նման հանդիպում և Բերեզովսկին կարող է ապահովել իր տեղը թիմի հիմնական կազմում:

ԲԿՄԱ-ն վաստակած 21 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Դինամոն» 9 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական:

Մարզական գործընկեր SportArmenia.com