Ջակարտայում իսլամիստները բողոքի ցույց են կազմակերպել

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում շուրջ 5 հազար մարդ նորից դուրս է եկել փողոց՝ իր բողոքը հայտնելու «Մուսուլմանների անմեղությունը» հակաիսլամական ֆիլմի դեմ, հաղորդում է Vesti.ru-ն: Ցուցարարները հավաքվել են ԱՄՆ-ի դեսպանատան շենքի մոտ, որը հսկում են շուրջ մի քանի հարյուր անվտանգության աշխատակիցներ:

Իսլամիստները բողոքի են դուրս եկել հակաամերիկյան լոզունգներով: Ներկա դրությամբ զոհեր չկան, ցույցը խաղաղ է  ընթանում:

«Մուսուլմանների անմեղությունը» սկանդալային ֆիլմը, որտեղ Մուհամեդ մարգարեն բացասական գույներով է ներկայացված, առաջացրել է իսլամիստների բողոքի ալիք ամբողջ աշխարհով մեկ: