Մրցավարը ֆուտբոլիստին խոստացել է հեռացնել խաղադաշտից

«Պեսկարայի» պաշտպան Կրիստիան Տերլիցին վստահեցնում է, որ մրցավար Կարմինե Ռուսոն խոստացել էր նրան հեռացնել «Տորինոյի» հետ խաղում առաջին իսկ հնարավորության դեպքում: Այս առիթով Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաքննություն է սկսել:

Ռուսոն «Պեսկարա»-«Տորինո» հանդիպման առաջին խաղակեսի միջնամասում կարմիր քարտ էր ցույց տվել պաշտպանին ու 11 մետրանոց նշանակել: Կրիստիան Տերլիցեն արդյունքում որակազրկվել էր երեք խաղով` մրցավարի հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:

«Հանդիպումից առաջ նա մոտեցավ ինձ և ասաց, որ կհեռացնի խաղադաշտից առաջին իսկ հնարավորության դեպքում: Այդպես էլ եղավ: Ես պատրաստ եմ ընդունել, որ 11 մետրանոց կար, բայց ինձ հեռացնելու ոչ մի անհրաժեշտություն չկար այդ դրվագում:

Բոլորը խոսում են, որ մրցավարներին օգնություն է պետք, բայց երբ նման բաներ են կատարվում, դժվար է նրանց անկողմնակալության մասին ենթադրություններ անել:

Խաղացողները հաճախ վիրավորում են մրցավարներին ու անպատիժ մնում: Իսկ նրանք, իրենց հերթին, ընտրում են` ումից վրեժխնդիր լինել»,-«Պեսկարայի» խաղացողի խոսքերն է  մեջբերում Football Italia-ն:

Մարզական գործընկեր SportArmenia.com