Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստ մասնակցեց Գովերլա – Մետալուրգ խաղին

Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով անակնկալ պարտություն կրեց մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում ընթացող «Գովերլայից»: 54-րդ րոպեին Օդոնկորն առաջ մղեց տանտերերին` անվրեպ իրացնելով 11 մետրանոցը, 69-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը չափազանց գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ 85-րդ րոպեին Բորդիանը հաղթանակ պարգևեց տանտերերին:

Այս թիմերում խաղացող Հայաստանի հավաքականի 4 ֆուտբոլիստներն էլ մասնակցեցին հանդիպմանը: Արթուր Եդիգարյանը «Գովերլայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: «Մետալուրգի» կազմում առանց փոխարինման խաղաց Գևորգ Ղազարյանը, իսկ Կառլեն Մկրտչյանն ու Արտակ Եդիգարյանը հանդիպումը սկսեցին պահեստայինների նստարանի և խաղադաշտ մտան համապատասխանաբար 46-րդ և 81-րդ րոպեներին:

Այս պարտությունից հետո «Մետալուրգը» 14 միավորով մնաց 5-րդ տեղում, իսկ «Գովերլան» 7 միավորով 15-րդն է:

Մարզական գործընկեր SportArmenia.com