Բերման է ենթարկվել Անդրանիկ Թևանյանը, անհնազանդության գործողությունների այլ մասնակիցներ

Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտվանից Երևանի տարբեր փողոցներում անհնազանդություն իրականացնող քաղաքացիների շարքում կան բերման ենթարկվածներ։ Նրանց թվում է նաև Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, որ Անդրանիկ Թեւանյանին ոատիկանության Էրեբունու բաժնից տարել են Քննչական կոմիտե։ Նրա խոսքով՝ «ապօրինի գործ են ուզում կարել»։

Նախօրեին ընդդիմության առաջնորդները Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ազդարարեցին անհնազանդության գործողությունների մեկնարկը՝ կոչ անելով քաղաքացիների արգելափակել փողոցները, սկսել դասադուլ և գործադուլ։

Այս պահին ցույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։