Ռեալը ջախջախեց Դեպորտիվոյին. Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ դարձավ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը»«Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում առանց մեծ դժվարության 5:1 հաշվով ջախջախեց «Դեպորտիվոյին» և վաստակած 10 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական: Թեև հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը` 16-րդ րոպեին աչքի ընկավ Ռիկին, այդուհետ «Ռեալը» կարողացավ 5 գնդակ ուղարկել Արանսուբիայի դարպասը և հեշտ հաղթանակ տարավ:

«Արքայական» ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ թիմի առաջատար Կրիշտիանո Ռոնալդուն, ով 23-րդ րոպեին դիպուկ իրացրեց Անխել դի Մարիայի վաստակած 11 մետրանոցը, իսկ 44-րդ րոպեին առաջինը հասավ Սերխիո Ռամոսի հարվածից հետո Արանսուբիայի հետ մղած գնդակին: Մինչ այդ (38 ր.) Անխել դի Մարիան Լուկա Մոդրիչի հրաշալի փոխանցումից հետո հաշիվը դարձրեց 2:1: 66-րդ րոպեին Պեպեն իր թիմի 4-րդ գնդակը խփեց` մոտ տարածությունից գլխի հարվածով գնդակն ուղարկելով Արանսուբիայի դարպասը, իսկ 84-րդ րոպեին Ռոնալդուն 11 մետրանոց նշակետից դրեց հանդիպման վերջակետը: Նշենք, որ ընթացիկ առաջնությունում Կրիշտիանո Ռոնալդուն իր 6-րդ գնդակը խփեց և ռմբարկուների մրցույթում հավասարվեց 2-րդ տեղում ընթացող Լիոնել Մեսսիին:

Մարզական գործընկեր SportArmenia.com