Ռոսել. Իսպանիայի առաջնության թիմերի քանակը պետք է կրճատել

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը հույս է հայտնել, որ ակումբի հաղթանակների ժամանակաշրջանը դեռ մի քանի տարի կշարունակվի, ինչպես նաև նշել է, որ իսպանական ֆուտբոլին փոփոխություններ են հարկավոր:

«Հիմնականում թիմի հաղթանակների ժամանակաշրջանը տևում է 3 տարի, որից հետո արդյունքները չեն գոհացնում: «Բարսելոնայի» մոտ այդ ժամանակաշրջանն արդեն 4 տարի շարունակվում է: Այս տարի մենք լավ ենք սկսել մրցաշրջանը, այնպես որ կփորձենք խախտել ավանդույթը: Հույս ունենք, որ թիմը կհաղթի 5, 6, կամ ավելի երկար տարիներ:

Ինչ վերաբերում է հեռարձակումներից ստացած եկամուտներին, ապա մենք պետք է ամբողջովին վերանայենք այդ հարցը միայն 2014/15 մրցաշրջանից հետո: Իսպանական ֆուտբոլը պետք է դարձնենք ավելի մրցունակ: Սխալ է, որ չեմպիոնության համար միայն 2 թիմ է պայքարում` «Բարսան» ու «Ռեալը»:

Լավ կլիներ, եթե Լա լիգայում մնար 16 թիմ, իսկ Չեմպիոնների լիգայում, ընդհակառակը, այդ թիվն ավելացվեր մինչև 64-ի», – Ռոսելի խոսքերն է մեջբերում Sport պարբերականը:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել