Սփյուռքի համախառն եկամուտը 120 մլրդ դոլար է, բայց այն չի օգտագործվում. Պետրոս Թերզյան

Սփյուռքը Հայաստանից թվաքանակով մեծ է երկու անգամ, եկամուտներով՝ վեց անգամ: Սփյուռքի համախառն եկամուտը 120 մլրդ դոլար է, այն, սակայն, չի օգտագործվում, նշում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Պետրոս Թերզյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ունենա սփյուռքի հետ աշխատանքի ռազմավարություն, հզոր սփյուռքի նախարարություն, որը կապված կլինի մյուս բոլոր գերատեսչությունների հետ և կունենա ներկայացուցիչներ Հայաստանի համար կարևոր երկրների դեսպանություններում: