Ռոնալդու. պատրաստ ենք հաղթել Բարսելոնային

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, ով Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Դեպորտիվոյի» հետ կայացած խաղում (5:1) դարձել է հեթ-տրիկի հեղինակ, նշել է, որ թիմը դեռ լավ մարզավիճակում չի գտնվում:

«Խաղի սկիզբը շատ ձանձրալի էր, բայց հետո բոլորը արթնացան և լավ հանդիպում ստացվեց: Քաջ գիտակցում էինք, որ չենք կարող 3 միավոր կորցնել, և յուրաքանչյուր հաղթանակը շատ կարևոր է: Հասկանում ենք, «Բարսելոնան» շատ ուժեղ մրցակից է, և մենք էլ լավ մարզավիճակում չենք գտնվում: Այնուամենայնիվ, «Ռեալը» պատրաստ է հաղթել Կատալոնիայում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Reuters-ը: